Բոլոր հարցերը Դիլիջանի մասին
Հաճախ Տրվող Հարցեր
Պատասխանը կարդալու համար սեղմեք հղմանը
Եկեղեցիների մասին, իրենց կարգավիճակը, ի՞նչ հեռավորության վրա են գտնվում։
Դիլիջանի տարածքում գտնվող վանքերը և եկեղեցիները միջնադարյան են։
  •  Գոշավանքի վանական համալիր (գործող), 12-13-րդ դարեր, գտնվում է Դիլիջանից 22 կմ հեռավորության վրա, ճանապարհը բարեկարգ է։
  •  Հաղարծնի վանական համալիրը, (գործող), 10-13-րդ դարեր, գտնվում է Դիլիջանից 18 կմ հեռավորության վրա, ճանապարհը բարեկարգ է։
  •  Ջուխտակ վանքերը (կիսավեր), 11-12-րդ դարեր, գտնվում է Դիլիջանից 7կմ հեռավորության վրա, ճանապարհը գրունտային է։
  •  Մաթոսավանքը (կիսավեր), 13-րդ դար, գտնվում է Դիլիջանից 6 կմ հեռավորության վրա, Ճանապարհի մի մասը բարվոք վիճակում է, մյուս մասը քայլարշավային է։
  •  Աղավնավանքը (կիսավեր), 12-13-րդ դարեր, գտնվում է Աղավնավանք գյուղում, Դիլիջանից գտնվում է 28 կմ հեռավորության վրա։
Գիդերի կոնտակտներ
  •  Ալմաստ Եսայան՝ 039 046 904 ՝ հայերեն/ռուսերեն/անգլերեն , տեսարժան վայրերի գիդ
  •  Ռուզան Ամիրյան՝ 098 485 944՝ հայերեն/ռուսերեն/անգլերեն , տեսարժան վայրերի գիդ
  •  Լյովա Հովակիմյան՝ 094 856 890՝ հայերեն/ռուսերեն/անգլերեն, քայլարշավային գիդ
  •  Վազգեն Ֆրանգուլյան՝ 077 779 206՝ հայերեն/ռուսերեն/անգլերեն, քայլարշավային գիդ
Վարորդների կոնտակտներ
  •  Անդրանիկ Յոլչյան, +37477 501401, մեքենան՝ Օպել, կտեղավորի 4 հոգի, լեզուն՝ հայերեն, ոուսերեն։ Հաղարծին՝ 5000, Պարզ լիճ՝ 5000, Գոշավանք 7000, բոլորը միասին՝ 15000 դրամ, յուրաքանչյուր տեղում սպասում է 40 րոպե։


  •  Արայիկ Վարդանյան, +374 94 108581, մեքենան Մերսեդես, կտեղավորի 4 հոգի, լեզուն՝ հայերեն, ոուսերեն։ Հաղարծին՝ 5000, Պարզ լիճ՝ 6000, Գոշավանք 6000, բոլորը միասին՝ 14000 դրամ, յուրաքանչյուր տեղում սպասում է 40 րոպե

  •  Հակոբյան Աշիկ, +374 55 303 513, մեքենան Մերսեդես, կտեղավորի 4 հոգի, լեզուն՝ հայերեն, ոուսերեն։ Հաղարծին՝ 5000, Պարզ լիճ՝ 5000, Գոշավանք 5000, բոլորը միասին՝ 12000 դրամ, յուրաքանչյուր տեղում սպասում է 40 րոպե։


  •  Դավիթ Գրիգորյան, +374 94 707 587, մեքենան Մերսեդես, կտեղավորի 4 հոգի, լեզուն՝ հայերեն, ոուսերեն։ Հաղարծին՝ 5000, Պարզ լիճ՝ 5000, Գոշավանք 5000, բոլորը միասին՝ 12000 դրամ, յուրաքանչյուր տեղում սպասում է 40 րոպե։
Քայլարշավների մասին ինֆորմացիայի համար
Կարող եք ներբեռնել Hike Armenia հավելվածը, ընտրել մարզը՝ Տավուշ և ծանոթանալ առկա արահետներին։ Հավելվածում կա քարտեզ, արահետի բնութագիր, նշված են բարձրությունները, տևողությունը, գծանշված է, թե ոչ, քարտեզը կարող եք ներբեռնել և օգտագործել նաև օֆլայն ռեժիմում։  
Ի՞նչ արահետներ կան, որոնք ունեն լեռնային տեսարաններ
Դիլիջանի կենտրոնից Հարբած անտառ, Պարզ լիճ-Դիլիջան,Դիլիջան-Ջուխտակ վանք, Գոշավանք- Պարզ լիճ, Հաղարծին վանք-Հովք գյուղ, Խաչարձանից Հովք, Ապակեքար լեռան արահետ, Դիլիջանից Հաղարծին վանք, Երեք բազեների օղակաձև արահետ, Tripeak trail։
Ո՞ր արահետները խորհուրդ չեն տրվում անցնել առանց զբոսավարի ուղեկցության
Հաղարծին վանք - Հովք գյուղ, Խաչարձանից - Հովք, Ապակեքար լեռան արահետ, Դիլիջանից - Հաղարծին վանք, Երեք բազեների օղակաձև արահետ, tripeak trail։
Ընտանիքի (երեխաների) հետ ի՞նչ արահետներ կարող ենք գնալ. Ոչ երկար և գեղեցիկ
  • Հարբած անտառի արահետ
  • Կենու պուրակ Աղավնավանքում
  • Միջնադարյան Վանքերի արահետ
  • Անտառի արքայի արահետ
Ո՞ր արահետների համար մեքենա անհրաժեշտ չէ
Արահետներից մի քանիսը անցնելու համար անհրաժեշտ չէ մեքենա։ Դրանք են՝
  • Հարբած անտառի արահետը
  • Անտառի արքայի արահետը
  • Միջնադարյան վանքերի արահետը։
Որտե՞ղ կարող եմ վրանով մնալ
Վրանով կարելի է մնալ Դիլիջան ազգային պարկի տարածքում. Կամ քեմփինգի համար նախատեսված վայրերում՝ Դիլիջանի քաղաքային զբոսայգու տարածքում, կամ այլ վայրերում, օրինակ՝ Ohanyan Family House & Camping՝ Դիլիջանում, կամ Հովք գյուղում
Անտառներում հանդիպո՞ւմ են գայլեր, արջեր և աղվեսներ
Անտառում կարող են հանդիպել անտառային կենդանիներ, բայց նման դեպքեր դեռևս չեն գրանցվել
Ինչպե՞ս կարող ենք գնալ ազգային պարկ. Որտեղ է ազգային պարկը. Բա՞ց է բոլորի համար
Դիլիջան ազգային պարկը բաց է բոլորի համար, Դիլիջան քաղաքի և հարակից գյուղերի շուրջն է տարածվում։
Որտեղի՞ց կարող ենք գնել տոպոգրաֆիկ քարտեզ արահետների համար
Արահետների համար քարտեզ կարող եք գնել Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից, քարտեզի մեջ ներառված են Դիլիջան ազգային պարկի բոլոր արահետները
Կազմակերպվո՞ւմ են արդյոք տուրեր և էքսկուրսիաներ Դիլիջանում
Անհատական և խմբային տուրերի համար կարող եք դիմել Go to Dili տուրկազմակերպությանը, գրել ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին, կամ զանգահարել +374 95507587 հեռախոսահամարին
Երեք ամենաշատ այցելվող վայրերը Դիլիջանում. Must see
1.    Հին Դիլիջան
2.    Հաղարծին վանական համալիր
3.    Պարզ լիճ
Դիլիջանում կա՞ թանգարան
Դիլիջանում գործում է Դիլիջանի երկրագիտական թանգարանը՝
Աշխատանքային օրերը՝ երք, չրք, հնգ, ուրբ, շբթ, կիր
Ժամերը՝ 10.00-17.40
Ի՞նչ կարող եմ տեսնել հենց քաղաքում, եթե ունեմ կարճ ժամանակ
·      Հին Դիլիջան
·      Դիլիջանի երկրագիտական թանգարան
·      Ամֆիթատրոն
·      Հարբած անտառ
Ինչպե՞ս հասնել Հաղարծին վանական համալիր, Գոշավանք և Պարզ լիճ
Հաղարծին վանական համալիրը գտնվում է Դիլիջանից 13 կմ հեռավորության վրա, այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է ավտոմեքենա։
Պարզ լիճը Դիլիջանից 13 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է ավտոմեքենա։
Գոշավանքի վանական համալիրը գտնվում է Դիլիջանից 22 կմ հեռավորության վրա, այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է ավտոմեքենա։
Ճանապարհը դեպի այս երեք ուղղություններ գտնվում է լավ վիճակում
Ինչո՞վ կարելի է զբաղվել երեխաների հետ
Կարելի է այցելել Եղնիկների բազմացման կենտրոն, որը գտնվում է Պարզ լճի ճանապարհին, կարելի է այցելել Դիլիջանի քաղաքային զբոսայգի, օգտվել էլեկտրական մեքենաների, մանկական հեծանիվների վարձույթից, այցելել Վերև պարանայգի՝ 3 տարեկանից սկսած, այցելել Դիտարան, որը 360° իմերսիվ դիտումների վայր է Հայաստանում։
Ի՞նչ զբաղմունքներ կան զբոսայգում
  • Դիլիջանի քաղաքային զբոսայգում է գտնվում Տուրիստական կենտրոնը, որտեղից կարող եք վարձակալել հեծանիվներ, արշավային պարագաներ և գնել հուշանվերներ։ Կարող եք խաղալ սեղանի թենիս, կամ վերցնել գնդակ տուրիստական կենտրոնից և խաղալ սպորտային հրապարակում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, կամ մեծ թենիս։
  • Եթե ադրենալինի պակաս ունեք, կարող եք օգտվել Վերև պարանայգուց։
  • Այցելեք Դիտարան։
  • Իսկ երեխաները կարող են օգտվել էլեկտրական մեքենաների վարձակալությունից։
Որտե՞ղ կարող եմ ձիավարությամբ զբաղվել
Կարող եք գրել Dilijan-horseriding ինստագրամյան/ֆեյսբուքյան էջերին, կամ զանգահարել՝ +374 77 977 334 հեռախոսահամարին։ Տարածքը՝ Հաղարծին գյուղ
Որտե՞ղ կարող եմ ձկնորսությամբ զբաղվել
Ձկնորսությամբ կարելի է զբաղվել Քարի լճում, որը գտնվում է Դիլիջանից 22 կմ հեռավորության վրա, Հովք գյուղում
Որտե՞ղ կա սննդամթերքի խանութ, միրգ, բանջարեղեն
Մթերային խանութ կա ավտոկայանի դիմացի փողոցում, Cafe # 2 սրճարանի հարևանությամբ, ինչպես նաև քաղաքի ադմինիստրատիվ կենտրոնում՝ Ծիրան սուպերմարկետ, որտեղ կա և՛ մթերք և միրգ, բանջարեղեն
Որո՞նք են ոստիկանության, հրշեջ ծառայության, շտապ օգնության, ԱԻՆ –ի հեռախոսահամարները
Ոստիկանություն՝   +374 10 590685, +374 268 26065
Շտապ օգնություն՝    +374 268 27678
Արտակարգ իրավիճակներ՝ 102,  911
Որտեղի՞ց կարող ենք գնել հուշանվերներ
Դիլիջանին վերաբերվող հուշանվերներ, որոնք պատրաստված են հենց տեղի վարպետների կողմից, կարող եք ձեռք բերել Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից
Որտե՞ղ կարող ենք գտնել տեղեկատվություն հյուրանոցների մասին
Հյուրանոցների մասին ինֆորմացիա կարող եք գտնել կամ ամրագրել՝
 Booking.com կամ list.am կայքերի միջոցով
Դիլիջանից Վրաստան տրանսպորտի մասին՝           
Դիլիջանից Վրաստան գնալու համար կարող եք զանգահարել.
+374 77 974477
+374 99 224277
+374 55 023 756 հեռախոսահամարներին
կամ գրել WhastsApp-ին +374 55 023 756:
Տրանսպորտային միջոցը ժամանում է Երևանից, օրական 3 անգամ.
Դիլիջանում կանգառ է անում Ucom կենտրոնի մոտ.
Անհրաժեշտ է նախապես ամրագրել Ձեր տեղը
Արժեքը՝ 7000 դրամ
Դիլիջան-Երևան տրանսպորտի ժամերը
Առավոտյան 9.00-ից, մինչև 16.00-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր 2 ժամը մեկ՝ 09:00, 11:00, 13:00, 15:00, 16:00
Դիլիջանից ինչպե՞ս գնալ Վանաձոր.Գյումրի, Սևան
Դիլիջանից Սևան ՏՄ չկա, կարելի է գնալ Դիլիջան – Երևան ՏՄ-ով, և իջնել Սևանում.
Դիլիջանից Վանաձոր ՏՄ չկա, Կարելի է գնալ Իջևան-Վանաձոր ՏՄ-ով, և սպասել Միմինո արձանի մոտ. Օրական 3 անգամ կա ՏՄ, ժամը 11.00-ին, 15.00-ին և 17.00-ին: Դիլիջան քաղաք հասնում է 30-40 րոպե հետո.
Դիլիջանից Գյումրի գնալու համար պետք է գնալ Վանաձոր, այնուհետև այնտեղի ավտոկայանից գնալ Գյումրի
Արդյո՞ք կա ներքաղաքային տրանսպորտ, ո՞ր ժամերին է լինում
Դիլիջան քաղաքում ամեն օր գործում է ներքաղաքային տրանսպորտ.
Առավոտյան ժամը 8.00-ից, մինչև երեկոյան ժամը 18.00-ն, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, կիրակի օրերին աշխատում է յուրաքանչյուր 1 ժամը մեկ
Որտե՞ղ կարող ենք գումար կանխիկացնել կամ փոխանակել
Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ-ում կարող եք կատարել կանխիկացում կամ գումարի փոխանակում։ Դրա համար անհրաժեշտ է անցնել լճի վրայով և Սրճարան #2 - ի դիմաց կտեսնեք բանկը։ Ամենամոտն է տուրիստական կենտրոնին։
Ի՞նչ լավ ռեստորաններ կան, որտեղ կարելի է գտնել ազգային խոհանոց կամ հենց Դիլիջանին բնորոշ ճաշատեսակներ
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website